Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ 27 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

23/01/2024

Շարունակելով համագործակցությունների շարքը Հայաստանի տարբեր դպրոցների հետ՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Կարեն Մելքոնյանը, Միքայել Միրզոյանը, Դմիտրի Աբակումովն ու Սերգեյ Մկրտչյանը հունվարի 23-ին այցելել էին Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 27 հիմնական դպրոց։  Հենց այստեղ 8 տարի սովորել ու նրա շրջանավարտն է համարվում մեր հարձակվող Կարեն Մելքոնյանը։

Ֆուտբոլիստները հանդիպեցին 6-րդ և 7-րդ դասարանցի աշակերտների հետ, որոնք մեծ ոգևորությամբ դիմավորեցին նրանց։ Մեր տղաները զրուցեցին, պատասխանեցին նրանց հարցերին, այնուհետև ինքնագրեր բաժանեցին ու լուսանկարվեցին աշակերտների հետ։

27-րդ հիմնական դպրոցի հետ համագործակցությունը նույնպես կրելու է երկկողմանի բնույթ ու լինելու է շարունակական։

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․