Not Selected

ԱԼՎԱՐՈ ՎԵԼՅԵԶ․ «ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆՍ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՆԵՄ ԹԻՄԻՆ»

27/01/2024

Այս օրերին «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ակումբի մամուլի ծառայության հետ խոսել է թիմի նորեկներից մեկը՝ Ալվարո Վելյեզը, որը կիսվել է տպավորություններով, պատմել թիմի խաղաոճի և գլխավոր մարզչի հետ հարաբերությունների մասին։

ԱԿՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այս ակումբում։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, նրանք ինձ շատ լավ են ընդունել։ Չեմ տիրապետում հայերենին, բայց թիմակիցներս ինձ հասկանում են, տարբեր իրավիճակներում օգնում են և ընդհանուր շատ ուրախ եմ, որ գտնվում եմ «Ուրարտուում»»:

ԹԻՄԻ ԽԱՂԱՈՃԻ ՄԱՍԻՆ

«Շատ եմ հավանում թիմի խաղաոճը։ Իմ սիրելի խաղաոճերից է պրեսինգը։ Թիմի խաղն ինձ շատ է դուր գալիս և ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի հնարավորությանս սահմաններում օգնեմ թիմին»:

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես լավ հարաբերությունների մեջ եմ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի3 հետ։ Մենք անընդհատ խոսում ենք ֆուտբոլից, դեռ ժամանակ կունենամ ավելի լավ ճանաչելու։ Պետք է հարմարվեմ թիմին և արդեն աշխատեմ էլ ավելի լավ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գիտեմ, որ Հայաստանի առաջնությունը շատ մրցունակ է, իսկ մրցանակային տեղերի համար պայքարը ակտիվ է։ Եվրագավաթային ուղեգրեր ևս կան, այնպես որ շատ ուրախ եմ, որ ստացել եմ նման հնարավորություն»։