Not Selected

«ՖՈՒՏԲՈԼԸ ԺՊԻՏՈՎ» ԳԻՐՔՆ ԱՅԺՄ ՎԱՃԱՌՔՈՒՄ Է

31/01/2024

«Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» գիրքն այսուհետ կարելի է ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութների ցանցում և ոչ միայն։ Ինքնակենսագրական գիրքը կարող եք գնել նաև ակումբի խանութից, որը գտնվում է մարզաբազայի տարածքում՝ Ջիվանի 2 փ․ հասցեով։ Գիրքը պատմում է մեծ ֆուտբոլիստի կյանքի, ճանապարհին առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին, ինչպես նաև ոգեշնչող պահերի ու խնդիրների լուծման մոտեցումների, որոնցով կարելի է միայն հիանալ:

Նշենք, որ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին, որին ներկա էին ինչպես «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստները, որոնք Մարկարովի թիմակիցներն էին, այնպես էլ անկախ Հայաստանի առաջին հավաքականի ֆուտբոլիստներ, որոնց մարզիչն էր հենց գրքի հեղինակը։ Բացի վերոնշյալից, ներկա էին Մարկարովի հարազատներն ու ընկերները, ինչպես նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու անձնակազմը։