Not Selected

ԱՆԴՐԵՅ ԿՐԱՎՉՈՒԿ․ «ՇԱՏ ԼԱՎ Է, ՈՐ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԵՎ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ»

31/01/2024

«Ուրարտուի» նորեկներից Անդրեյ Կրավչուկը իր նորամուտը նշեց «Աստանայի» հետ ստուգողական հանդիպման ընթացքում։ Ուկրաինացի կիսապաշտպանը խոսել է խաղի, թիմին հարմարվելու և հավաքի կարևորության մասին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Դե խաղը բարդ ստացվեց, որովհետև հավաք է, ամեն օր երկու պարապմունք ենք ունենում, մարտավարությունը շատ է։ Պետք է դեռ խաղակցվենք, քանի որ ես նոր եմ եկել, այլ ֆուտբոլիստներ էլ են եկել։ Մեզ ժամանակ է պետք խաղակցվածության համար, որովհետև կան ինչպես դրական, այնպես էլ բացասական դրվագներ։ Մարզչական շտաբը մեզ կասի թե ինչպես խաղանք հետագայում»

ԹԻՄՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ես հնարավորինս արագ ընկալում եմ այն ինչ տալիս է մարզչական շտաբը։ Կան շատ սխալներ, իհարկե կան նաև դրական կողմեր։ Պետք է շարունակել զարգանալ, այս պահին դժվար է ասել, քանի որ հավաք է՝ երկու մարզումներով»

ՀԱՎԱՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Առաջինն այն է, որ հավաքները ֆունդամենտալ են առաջնության համար։ Երկրորդը՝ տալիս է խաղակցվածություն, ամրացնել կապերը, որոնք մեզ կօգնեն հասնել արդյունքի և դա շատ լավ է, որ հիմա միասին ենք, շատ ենք շփվում և շարժվում ենք միայն առաջ»