Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶ․ «ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ»

13/02/2024

Արաս Օզբիլիզը մեր ակադեմիայում այսուհետ կզբաղեցնի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։  «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը խոսել է վերադարձի ու նոր պաշտոնում նպատակների մասին․

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ «Ուրարտու», այն ակումբ, որի հետ ես Հայաստանի չեմպիոն եմ դարձել, ու որտեղ ավարտել եմ իմ ֆուտբոլային կարիերան։ Բոլորը գիտեն, որ ես մշտապես միտք եմ ունեցել զարգացնել մեր ֆուտբոլը, և պարոն Չելոյանցն ինձ տվեց այդ հնարավորությունը, որպեսզի զարգացնեմ «Ուրարտուի» ակադեմիան»։

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՆՊԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում «Ուրարտուի» ակադեմիան ինձ համար լավագույնն է․ ոչ միայն պայմաններով, այլ նաև աշխատելաոճով։ Կկարողանանք լավ համագործակցել Արթոււր Նազարեթյանի և Արսեն Պետրոսյանի հետ։

Պետք է ավելի մոտիկից ծանոթանամ ակադեմիային ու արդեն հստակ ծրագիր ունենամ՝ այն զարգացնելու համար։ 15 տարի «Այաքսի» ակադեմիայում եմ անցկացրել, մինչև հիմա էլ կապեր ունեմ, և անպայման փորձելու եմ այդ տարիների գիտելիքները ներդնել նաև այս գործի մեջ»։