Not Selected

ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ․ «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՎԱՔ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԱՌԱՆՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ»

14/02/2024

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Կարեն Առաքելյանի հետ զրուցել ենք Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի, ստուգողական հանդիպումներում մրցակիցների ու վաղը կայանալիք վերջին խաղի մասին․

«ԳՐԱՖԻՉԱՐ ԲԵԼԳՐԱԴԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուժեղ մրցակից էր, զիջեցինք նրանց արագությամբ ու տեխնիկական որակներով, շատ կցանկանայի, որ նման թիմերի հետ ամեն շաբաթ խաղայինք, որ շատ բան սովորեին տղաները»։

ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ակումբի ղեկավարությանն այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար։ Շատ լավ հավաք ենք անցկացնում, ամենակարևորը՝ առանց վնասվածքների։ Բացի այդ բոլոր մրցակիցները լավ էին ընտրված, ունենք ևս մեկ եզրափակիչ հանդիպում, որտեղ էլ դանիական թիմի հետ ենք մրցելու»։

ԹԻՄՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հույս ունենք՝ ճիշտ ճանապարհին ենք։ Թիմում դեռ հնարավոր են այլ փոփոխություններ, ես ու մեր մարզչական շտաբը դեռ ուսումնասիրում ու հետևում ենք մեր ակադեմիայի մյուս բոլոր երիտասարդ ֆուտբոլիստներին, և իրենց լավ դրսևորած խաղացողները նույնպես հնարավորություն կունենան մեզ միանալու»։

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Առաջնության մեկնարկին ուզում ենք լիարժեք պատրաստ ներկայանալ։ Հետաձգված հանդիպում էլ ունենք ԲԿՄԱ-ի դեմ, որին լրջորեն պատրաստվելու ենք»։