Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՈՒՆԵՆՔ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ԴԵՌ ԿԴՐՍԵՎՈՐԵՆ ԻՐԵՆՑ»

22/02/2024

Առաջնության վերսկսման առաջին խաղում «Նոայի» հետ գրանցած ոչ-ոքիի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղն սկսվեց ստանդարտից ստեղծված սխալից, որից հետո գոլ բաց թողեցինք։ Հետո ընդհանուր առմամբ վերահսկում էինք խաղը, մրցակիցը մնաց 10 հոգով․ Տարախչյանն իր ակտիվ գործողություններով ստիպեց նրանց պաշտպանին խախտել կանոններն իր նկատմամբ, բայց, ցավոք, չկարողացանք ավելի շատ գոլ խփել՝ չնայած ունեինք և՛ խաղային, և՛ տարածքային առավելություն․ Պոլյակովը վրիպեց հարմար դիրքից, Ուրոշն ուներ հարմար պահ, բայց, կարծում եմ հարձակման գծում վերջին պոտենցիալը մի փոքր թույլ էր»։

ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐՆ ՈՒՇ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հնարավոր է՝ ուշացանք փոխարինումների հետ կապված, բայց ունեինք խաղադաշտում ֆուտբոլիստներ, որոնք կարող էին ստեղծել պահեր, իսկ ովքեր մտան խաղադաշտ, այդպես էլ չմտան խաղի մեջ, հնարավոր է՝ մենք չգուշակեցինք փոխարինումները»։

ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԻ ՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ցավոք, երկու ֆուտբոլիստ ունենք, որոնք չկարողացան վնասվածի պատճառով մասնակցել խաղին, տրանսֆերային պատուհանը փակված չէ, հույս ունենք, որ դեռ կկարողանանք ուժեղացնել թիմը»։

ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Միջմրցաշրջանային հավաք ենք անցկացրել, ֆուտբոլիստները բոլորը խաղացել են ստուգողական խաղերում, ու մենք դրանից հետո փորձել ենք ընտրել նրանց, ովքեր իրենց լավագույնս են դրսևորել ու պատրաստ են առաջնությունում հանդես գալու։ Բայց համաձայն եմ՝ Խարիտոնի խաղային դիրքում էլ մեծ մրցակցություն կա»։  

ԽԱՂԻ ՊԼԱՆ B ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեսաք, որ գոլային դրվագներ ստեղծում էինք, լավ էինք գործում եզրերում։ Կազմում ունենք հեռանկարային հայ ֆուտբոլիստներ, բայց այս խաղում նրանց խաղադաշտ դուրս բերելը ճիշտ չէր։ Վստահ եմ՝ այդ տղաները դեռ դեռ կդրսևորեն իրենց»։