Not Selected

ԱՆԴՐԵՅ ԿՐԱՎՉՈՒԿ․ «ՊԱԿԱՍՈՒՄ ԷՐ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՋԵՎԻ ԳԾՈՒՄ»

22/02/2024

«Ուրարտուի» ուկաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկը «Նոայի» հետ խաղում 90 րոպե անցկացրեց խաղադաշտում։ Ֆուտբոլիստը խոսել է իր նորամուտի խաղի, մրցակցի ու առաջնության մասին․ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Դե սկզբում գոլ բաց թողեցինք, խաղը մեր ձեռքում էր: Մեր առավելությունը պետք է գոլերի վերածեինք: Այսինքն պետք է գոլ խփեինք ու խաղը հասցնեինք ավարտին:

Խաղում էինք հաղթանակի համար, ուստի էմոցիոնալ տեսանկյունից մի փոքր հուսահատվեցինք, քանի որ կարող էինք հաղթել: Պետք է ավելի շատ գոլային պահեր ստեղծեինք, լինեինք ավելի ագրեսիվ առջևի գծում, դա էր պակասում մեզ»:

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Չեմ կարող ասել, մարզչական շտաբը կգնահատի: Պետք է առաջ գնալ, զարգանալ, գոլ խփել, փոխանցել, դրա համար կա աճելու տեղ»:

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Լավ առաջնություն է, լավ ինտենսիվություն: Բարդ է ասելը, քանի որ մրցակիցը խաղում էր 1 ֆուտբոլիստով պակաս, դրա համար մենք ունեինք առավելություն: Ցանկանում էինք հաղթել, նման խաղերում պետք է ճնշել ու պատվով դուրս գալ»: