Not Selected

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑԻՆՔ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ

22/02/2024

IDBank Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկային տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Նոայի» հետ և ոչ-ոքի գրանցից։ Մեր թիմի միակ գնդակը հեղինակեց Թեմուր Ջիկիան, «Նոայից» էլ աչքի ընկավ Էդգար Մովսեսյանը։ 

Հանդիպման մեկնարկը շատ ակտիվ ստացվեց, երկու թիմերն էլ պահեր էին ստեղծում մեկմեկու դարպասի ուղղությամբ։ Մրցակցին հաջողվեց հերթական գրոհի արդյունքում արագ բացել խաղի հաշիվը․ 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո էդգար Մովսեսյանը գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը։ Պատասխան վտանգավոր գրոհը մեր թիմը կազմակերպեց 15 րոպեին․ Գևորգ Տարախչյանի՝ հեռվից կատարած հարվածից հետո Օգնյեն Չանչարևիչը անվստահ հեռացրեց գնդակը, բայց վրա հասած Օլեգ Պոլյակովը սուր անկյունից հարվածեց, բայց գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում։

Առաջին խաղակեսի ամենավիճահարույց դրվագը գրանցվեց 21-րդ րոպեին: Գևորգ Տարախչյանը ճնշման արդյունքում խլեց գնդակը Պաբլո Դոշ Սանթոշից, որը հաջորդ վայրկյանին կանոնների խախտման գնով գցեց Տարախչյանին: VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց «Նոայի» պաշտպանին վերջին հույսի խախտման համար: Վաստակած տուգանայինը Միքայել Միրզոյանը  ձախողեց` հարվածով չափից ավելի թույլ: 34-րդ րոպեին «Ուրարտուն» վաստակեց անկյունայինի իրավունք, որի խաղարկումն ավարտվեց Անդրեյ Կրավչուկի վտանգավոր հարվածով: 37-րդ րոպեին գնդակը կարող էր հայտնվել մեր դարպասում, բայց Միրանյանի հարվածը բարձր ստացվեց:

Այսպիսով, թիմերն ընդմիջման գնացին «Նոայի» նվազագույն առավելությամբ։ 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ուրարտուն» կարող էր հավասարեցնել հաշիվը: Աջ թևում գնդակը ստացած Թեմուր Ջիկիան սուր անկյունից հուժկու հարված կատարեց, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին: 56-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումն ավարտվեց 11 մետրանոցով: Թեմուր Ջիկիայի հարվածից հետո Տուտուարիման ձեռքով խաղաց սեփական տուգանայինում, մրցավարն էլ ձեռքը տարավ նշակետի ուղղությամբ: Ջիկիան հարվածը դիպուկ էր: Խաղի մնացած ժամանակում, «Ուրարտուն», ունենալով քանակական առավելություն, մի քանի սուր գրոհ անցկացրեց, սակայն դրանք լուրջ վտանգ չէին պարունակում։ 89-րդ րոպեին մեր թիմի մեծ ճնշումն ավարտվեց հեռահար հարվածով: Բազմաքայլ ու երկարատև գրոհից հետո գնդակը հասավ Պանտելեևին, սակայն նրա հեռահար հարվածից հետո գնդակը երկրորդ փորձից ֆիքսեց Չանչարևիչը: Այսպիսով, գարնանային հատվածի մեկնարկային տուրում մեր տղաները ոչ-ոքի գրանցեց հյուրի կարգավիճակում։ 

Եվ այսպես, մեր թիմը հաջորդ խաղը կանցկացնի տանը՝ մրցելով «Փյունիկի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին և կմեկնարկի 19:00-ին։ 

«ՆՈԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-1

1-0 Էդգար Մովսեսյան (8'), Թեմուր Ջիկիա (11մ 58')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ (18․ Լեոն Սաբուա 90'), 3․ Էրիկ Փիլոյան, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 90․ Օլեգ Պոլյակով (13․ Վլադիսլավ Պանտելեև 46'), 9․ Նարեկ Աղասարյան (19․ Նիկոլայ Պրուդնիկով 90'), 22․ Միքայել Միրզոյան (5․ Դրաման Սալու 66'), 21․ Անդրեյ Կրավչուկ, 77․ Թեմուր Ջիկիա, 11․ Գևորգ Տարախչյան:

Պահեստայիններ՝  1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 6․ Արման Ղազարյան, 55․ Էրիկ Սիմոնյան, 99․ Խարիտոն Այվազյան, 5․ Դրաման Սալու, 13․ Վլադիսլավ Պանտելեև, 50․ Կարեն Դավթյան, 52․ Արթուր Իսրայելյան, 18․ Լեոն Սաբուա, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 53․ Դավիթ Հարությունյան: