Not Selected

ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐ ԵՎ ՈՉ-ՈՔԻ՝ ԲԿՄԱ-2-Ի ՀԵՏ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ

23/02/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածի առաջին խաղն «Ուրարտու-2»-ն անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում: 15-րդ տուրից հետաձգված խաղում թիմը հյուրընկալվեց «ԲԿՄԱ-2»-ին և 2-2 հաշվով ոչ-ոքի գրանցեց։ Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Հայկ Գալստյանն ու Կարեն Դավթյանը, իսկ տանտերերերից աչքի ընկան Լևոն Պետրոսյանն ու Դավիթ Հակոբյանը։

Մրցակցի մեկնարկային կազմում դաշտ էին դուրս եկել մեր ակումբի սաներ Լևոն Բաշոյանն ու Գառնիկ Մինասյանը, որոնք ժամանավորապես հանդես են գալիս բանակայինների կազմում:

Հանդիպման առաջին իսկ գրոհն ավարտվեց մրցակցի դարպասի գրավմամբ: ԲԿՄԱ-2-ի պաշտպանն անզգույշ խաղաց սեփական տուգանային հրապարակի մատույցներում: Նրա սխալ փոխանցումից օգտվեց Հայկ Գալստյանն ու առաջ մղեց «Ուրարտու-2»-ին: 19-րդ րոպեին մրցակիցը անկյունայինի խաղարկնան արդյունքում կարողացավ խփել պատասխան գոլը: Գլխի հարվածով աչքի ընկավ Լևոն Պետրոսյանը: Գոլ ընդունելուց հետո մեր թիմը մեծարեց ճնշումն ու հասավ նպատակին: 28-րդ րոպեին մրցակցի տուգանայինի մատույցներից դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Կարեն Դավթյանը: Մինչև ընդմիջում հաշվի մեջ փոփոխություն այլևս չեղավ:

Երկրորդ կեսի մեկնարկում նորից գոլ ընդունեցինք ստանդարտից: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց Դավի Հակոբյանի դիպուկ հարվածով: Հանդիպման այս հատվածում թիմերն ավելի պասիվ էին, բայց սակավաթիվ գրոհներն էլ ավելի սուր էին։ Պետք է նշենք, որ բանակայինները 2 լավ հնարավորություն ունեին, բայց մեր դարպասապահ Հայկ Ղազարյանը օգնեց թիմին այլևս գոլ բաց չթողնել։ «Ուրարտու-2»-ն էլ հաղթանակ կորզելու իր պահերն ուներ։ Աչքի ընկնելու հնարավորություններ ունեցան կրկին Հայկ Գալստյանն ու Դավիթ Հարությունյանը, բայց մրցակիցը համառ ջանքերի գնով կարողացավ պահպանել ոչ-ոքի արդյունքը։

Արդյունքում, Կարեն Առաքելյանի գլխավորած «Ուրարտու-2»-ը 1 միավոր վաստակեց 15-րդ տուրից հետաձգված խաղում։ Իսկ գարնանային հատվածի 18-րդ տուրում կհանդիպի «Նիկարմի» հետ։ Խաղը կկայանա մարտի 3-ին Վանաձորի Քաղաքային մարզադաշտում։ Մեկնարկը 14։00-ին է։ 

ԲԿՄԱ-2 - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 2-2

0-1 Հայկ Գալստյան (1'), 1-1 Լևոն Պետրոսյան (19'), 1-2 Կարեն Դավթյան (28') 2-2 Դավիթ Հակոբյան (50')

ԲԿՄԱ-2․ 12. Հայկ Խաչատրյան, 34․ Մհեր Քանքանյան, 45․ Դավիթ Հակոբյան, 28․ Վաչե Հակոբյան, 38․ Լևոն Պետրոսյան, 43․ Էրիկ Պապիկյան, 33․ Վարդան Թովմասյան, 46․ Արամ Բարխուդարյան, 32․ Խոսրով Ղազարյան, 27․ Լևոն Բաշոյան, 26․ Գառնիկ Մինասյան։ 

Պահեստայիններ՝  77․ Դավիթ Դավթյան, 39․ Հովհաննես Կիրակոսյան, 36․ Մհեր Թառլոյան, 48․ Գոռ Վասիլյան, 13․ Համլետ Սարգսյան, 4․ Տիգրան Սարգսյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 91. Հայկ Ղազարյան, 97. Արթուր Մելիքյան, 66. Ալիկ Մկրտչյան, 80. Պետրոս Մանուկյան, 12. Արա Ջոլաքյան, 29. Արթուր Իսրայելյան, 15. Կարեն Դավթյան, 98. Հայկ Գալստյան, 25. Դավիթ Ղիասյան, 19. Գևորգ Գրիգորյան, 47. Դավիթ Հարությունյան:

Պահեստայիններ՝  55. Նուբար Ղիշյան, 39. Նարեկ Դավթյան, 34. Արթուր Թալասյան, 87. Վահե Շափաղաթյան, 14. Արամ Հունանյան, 96. Գագիկ Պետրոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 45. Էմմանուել Դիտու, 71. Էրիկ Ասատրյան, 37. Ալիկ Գասպարյան: