Not Selected

ԴԵՆԻՍ ԳԼՈՒՇԱԿՈՎ․«ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆ՝ ԻՆՉ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ԽԱՂԱԼՈՒ ՈՒ ԻՆՉՊԵՍ ԵՄ ՄԱՐԶՎՈՒՄ»

01/03/2024

«Ուրարտուի» նորեկ ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը մեծ հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ խոսելով Հայաստան տեղափոխության, կարիերայի, խաղընկերների ու այլ թեմաների մասին․

ՄԻՆՉ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

«Նախևառաջ շնորհակալ եմ հյուրընկալության համար, մեծ կարիերա է եղել, բայց այն դեռ չի ավարտվում, միայն շարունակվում է՝ այս պահին «Ուրարտուի» հետ։ Դժվար է ասել՝ որ ֆուտբոլիստն է եղել լավագույնը, որովհետև շատ են եղել, խաղացել եմ մակարդակով բարձր ֆուտբոլիստների հետ, Ռուսաստան էլ շատ ֆուտբոլիստներ են եկել, որոնք բարձր մակարդակի վրա են խաղացել, դժվար է առանձնացնել։ Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն է եղել։

Դա ընկերական խաղ էր Աշխարհի առաջնությունից առաջ, խաղը «Լուժնիկիում էր»՝ Ուսաստանի և Արգենտինայի հավաքականների միջև, այդպես էլ փոխանակվեցինք մարզաշապիկներով Մեսսիի հետ, այն հիմա տանն է սև օրվա համար։ Նրա մարզաշապիկները բավական թանկ արժեն, եթե ինչ-որ բան պատահի, կարելի է վաճառել այն»։

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Պրովոկացիոն հարց է՝ որ թիմում էին լավագույն տարիներս։ Իհարկե, մի կողմից «Լոկոմոտիվը», որովհետև նրա կազմում սկսել եմ հանդես գալ Պրեմիեր լիգայում, մյուս կողմից՝ «Սպարտակի» կազմում չեմպիոն եմ դարձել, տիտղոսներ եմ նվաճել, Սուպերգավաթը, ավելի շատ ընդգրկվել եմ հավաքականի կազմ, հանդես եմ եկել այնտեղ, այնպես որ «Սպարտակն» այն թիմն է, որին երկրպագել եմ մանկուց, ու իմ երազանքն իրականացավ, որ ես խաղացի այնտեղ, բացի այդ՝ եղա ավագն ու հաղթել, բարձրացնել գավաթն այդ 16 տարիների ընթացքում, շատ թանկ է։

Ինչու՞ են քիչ լսել իմ մասին, գոլեր եմ խփել, խաղացել եմ, բայց վերջին տարին, այո, ավելի մթագնած ստացվեց, քանի որ մի առաջարկի էի սպասում, որը չստացվեց, հետո ընտանեկան պատճառներ եղան, պետք էր տանը մնալ, երեխաս ծնվեց, դասավորվեց այդպես։ Ամեն դեպքում ես խաղացել եմ ֆուտբոլ, ուզել եմ խաղալ ու խաղում եմ, հույս ունեմ՝ կօգնեմ «Ուրարտուին»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ինչպիսի հիշողություններ ունեմ Հայաստանում...հավաքականով եմ այստեղ եղել, չեմ հիշում երբ էր, կարծեմ՝ 2012 թվականն էր, ընտրական փուլի ժամանակ, բայց հիշում եմ, կնոջս հետ էի խոսում, ասացի՝ ավտոբուսով գնալիս ինձ թվաց, որ Հայաստանը շատ գեղեցիկ է, տեսարժան վայրեր կան, սիրուն քաղաք է, բայց մեր բախտը երևի բերեց լինել կենտրոնում, ու այդպես էր տպավորվել, որ կենտրում շատ գեղեցիկ էր։ Ոչ մի տեղ առայժմ չեմ եղել, ոչինչ դեռ չգիտեմ, չեմ կարող պատմել, առաջիկայում ժամանակ կլինի, ազատ օրեր կլինեն ու մեծ հաճույքով դուրս կգամ, կնայեմ, այնտեղ սարեր էլ կան, ամեն դեպքում ես սիրում եմ գնալ ու նայել»։

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Առաջին անգամ էր, որ պայմանագիր էի ստորագրում այդպես արագացված կերպով։ Նախ, Դոլգովը եկավ այստեղ, զրուցեցինք նրա հետ, ասաց, որ եթե տարբերակ չլինի, արի, գիտես մարզչին, նախագահին, միասին աշխատել եք։ Պատասխանեցի, որ միայն հետաքրքիր տարբերակ չլինելու դեպքում չէ, որ կգամ, լավ առաջարկ է, Հայաստան, չեմպիոնական թիմ է, հետո արդեն զանգահարեց Ջևան Կրիկորովիչը, զրուցեցինք նրա հետ, ասեց ունես 10-15 րոպե, որովհետև տրանսֆերայն պատուհանը շուտով փակվում է, առջևում «Փյունիկի» հետ խաղն է, շատ կարևոր, այնպես որ եթե որոշես, արի։ Կինս տուն եկավ, արագ խոսեցինք, ասաց՝ տեսնում եմ, որ ուզում ես խաղալ, ասացի այո, ասաց ուրեմն գնա, ինչ-որ մեդալ կամ տիտղոս էլ կբերես։ Այդպես արագ պատրաստվեցի, գնացի Շերեմետևոյի օդանավակայան, արագ ստորագրեցի պայմանագիրը, ուղարկեցի այստեղ, առավոտյան բուժզննումն անցա ու արդեն խաղացի։ Այնպես որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել»։

ԳՈՒՆԿՈՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իհարկե, ծանոթ եմ մարզչի հետ, նա աշխատել է «Սպարտակում», նույնիսկ կատարել է գլխավոր մարզչի պարտականությունները, վաղուց ծանոթ ենք, լավ հարաբերություններ ունենք նախևառաջ՝ որպես մարզիչ ու խաղացող։ Գիտեմ իր կարիերան նաև, երբ «Սպարտակում» երիտասարդ ֆուտբոլիստներին էր մարզում, ավելի շատ մարդկային հարաբերություններ են դեր խաղացել և ակումբի նախագահի հետ, և մարզչի, և որ խաղացողներ կան այստեղ։ Սա Պրեմիեր լիգա է, թիմը չեմպիոնական է, երևի սա դեր խաղաց, բայց ամենակարևորն այն է, որ ես ուզում եմ էլի խաղալ, ինձ հետաքրքիր է այստեղ այն, որ խաղերը շատ են, ոչ մի տեղ չես կարող գնալ կամ մեկնել, ամեն 3-4 օրը մեկ խաղ է, բայց ֆուտբոլիստի համար էլ ամենակարևորն է, որ նա խաղա ֆուտբոլ, քիչ մարզվել ու շատ խաղալ»։

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԻ ՀԵՏ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

«Այո, մենք Արասի հետ մենք վաղուց ենք ծանոթ։ Այո, ես հարցրել եմ թիմն ինչպես է, ես գիտեի, որ «Ուրարտուն» հաղթել է, հետևում էի, տեսել եմ չեմպիոնական նկարները։ Հարցրել եմ, նա էլ ասել է, որ բազան լավն է, մթնոլորտը նույնպես, եղանակը լավն է, ասաց նաև, որ այստեղ է լինելու, ինձնից ոչ հեռու, այնպես որ արի, եթե հնարավորություն կա, օգնիր թիմին քո փորձով,  ճիշտ է, այս պահին առաջին տեղով չենք գնում, բայց կան բոլոր շանսերը, այդպես ընկերաբար զրուցել ենք»։

ԹԻՄՈՒՄ ՀԵՇՏ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Ինչ վերաբերում է թիմի խաղոճին, կասեմ, որ ոչ մի նոր բան ինձ համար չկա, ես հասկանում էի մարզչի պահանջները, նրա յուրահատկությունն ու խաղի կառավարումը։ Դժվար չի եղել ինձ ներգրավվել կոլեկտիվում, ու մարզչի խաղային համակարգ։ Կարծում եմ հունի մեջ կընկնեմ հեշտ, որովհետև երևում է տեխնիկապես զարգացած ֆուտբոլ է, բոլորը կենտրոնացած են, խաղային համագործակցություն, շատ հետաքրքիր պահեր կան: Ոչ մի նոր բան չկա, բայց նաև հետաքրքիր է։ Դա այն է, ինչ պետք է ֆուտբոլիստին»:

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ

«Հայկական ֆուտբոլի մակարդակը․․ դժվար է ինձ համար դատել հիմա, քանի որ դեռ առաջին խաղն է, հաջորդը խաղալու ենք «Շիրակի» հետ, վերջին տեղում է որքան գիտեմ, այսինքն առաջին ու վերջին տեղերի թիմեր, կարելի կլինի գնահատել, բայց ես լսել եմ, որ նրանք էլ այդքան հեշտ մրցակից չեն, բայց ամենակարևորըն ու գլխավորը թիմում տղաների տրամադրվածությունն է յուրաքանչյուր խաղին, ոչ միայն «Փյունիկի» ու «Արարատի» դեմ, այլև մնացած բոլոր խաղերում։ Եթե ուզում ենք հասնել ինչ-որ բանի, ուրեմն պետք է հաղթենք բոլոր խաղերում․ դա ամենակարոևրն է։ Իսկ ավելի ուշ՝ 3-5 տուր հետո արդեն կասեմ՝ ինչպիսի մակարդակ է, կհասկանամ՝ ինչպիսի առաջնություն է։

Ամեն դեպքում, այն հեշտ չէ, նորից եմ կրկնում՝ խաղերը շատ են, տղաները հոգնելու են։ Մեծ մրցակցություն կա թիմում, շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնք խաղում են, որոնք չեն խաղում, բայց ինչ-որ մեկը դուրս է գալու փոխարինման ու օգնելու է։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ մարզավիճակս վատը չէ, մարզահագուստս էլ գեղեցիկ է՝ «Ուրարտուի»։ Ես կարծում եմ, որ «Փյունիկի» հետ խաղում դուրս եկա դաշտ, երբ 10 հոգով էինք, վազել եմ լավ, վատ ցուցանիշներ չեմ գրանցել։ Մարզիչն էլ երեկ ասաց, որ վատ չեմ վազել, բայց հաջորդին կարծում եմ՝ ավելի շատ կկարողանամ խաղալ, որովհետև շատ արագ ու անսպասելի հայտնվեցի այստեղ, պարզ կլինի։ Մեկ խաղակես անցկացրի, կուզեի 90 անցկացնել ու հետո արդեն գնահատել մարզավիճակս։

Հավաք եմ անցկացրել «Ռոստով» ֆուտբոլային ակումբի հետ, որն ամենավազող թիմն է, երիտասարդ, Ռուսաստանում ֆուտբոլի շատ ինտենսիվ արագությամբ, ամենից շատ են անում արագացումներ, ինձ համար հաճելի էր նրանց հետ մարզվել, մարզավիճակ հավաքել ու գնահատել ինքս իմ մակարդակը, թե ինչքանով եմ պատրաստ, կասեմ, որ պատրաստ եմ»։

Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ 

«Թիմի խաղից՝ հաղթանակ, ամենակարևորը։ Ես կարող եմ ցանկանալ, որ որքան հնարավոր է շատ երկրպագուներ գան, թիմի կողքին լինեն ու այդ ժամանակ մենք բոլորս միասին ավելի լավ արդյունք ցույց կտանք։ Իսկ ես միայնակ  ինչ-որ յուրահատուկ չեմ, դաշտում ես մյուսների նման եմ, կարող եմ օգնել իմ ցանկությամբ ու աշխատասիրությամբ։ Այդ դեպքում մեզ մոտ ինչ-որ բան կստացվի, կլինեն մեծ արդյունքներ»: