«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
02/04/2024«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում է մրցույթ՝ ակումբի պաշտոնական օրհներգի բառերը գրելու համար։
Մրցույթի չափանիշներն են՝ տեքստը պետք է պարունակի ակումբի խորհրդանիշին և պատմությանը վերաբերող բառեր («Ուրարտու», առյուծներ, խիզախներ, չեմպիոններ, անվախներ և այլն):
Բոլոր ցանկացողները կարող են իրենց դիմումները ուղարկել media@fcurartu.am էլ. հասցեին։
Մրցույթի հաղթողը կստանա պարգև՝ ակումբային պարագաների և մարզահագուստի տեսքով։