Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒ․ «ԿԱՆԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՄԵԶԱՆՈՎ ՄԻՇՏ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ ՈՒՆԵՆԱՆ»

16/03/2024

Մեր թիմի կիսապաշտպան Դրաման Սալուն «Ալաշկերտի» հետ խաղից հետո խոսել է տոնած հաղթանակի, խփած գոլի ու առաջիկայում անելիքների մասին․ 

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ԵՎ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այսօր մենք գիտեինք, որ գավաթում հաղթանակից հետո մեզ հեշտ մրցակից բաժին չի հասել։ Բայց մենք պատրաստ էինք ու գիտեինք՝ ինչ ակնկալել այս հանդիպումից։ Փառք Աստծո, հասանք այն հաղթանակին, որին այդքան ձգտում էինք։ Մենք այս խաղին վերաբերվում էինք ինչպես եզրափակիչի, քանի որ առաջնությունը դեռ ընթացքի մեջ է, և պետք է պահպանենք այս հաղթական ոգին որքան հնարավոր է երկար»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Այսօր ես կարողացա խփել հանդիպման առաջին գոլը։ Բնականաբար, դա ինձ իսկապես ուրախացնում է։ Բայց ինձ համար ավելի կարևոր է թիմի հաղթանակը։ Լավ է, որ գոլ խփեցի, և լավ է, որ շատ կարևոր հաղթանակ տարանք»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Մարզավիճակս լավ եմ գնահատում։ Կարծում եմ, որ հասել եմ այն վիճակին, որը ցանկանում էի: Իհարկե, միշտ աշխատելու տեղ կա, ես չեմ պատրաստվում կանգ առնել ու զարգացնելու եմ իմ ունակությունները»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԻՄԻ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք որոշ ժամանակ հանգստանալու ենք։ Այս ընթացքում կփորձենք շտկել այն թերությունները, որոնք նկատելի էին մեր խաղում։ Պետք է շարունակենք աշխատել մեզ վրա, որպեսզի շարունակենք մնալ հաղթական ուղղու վրա։ Այս դադարը մեզ համար շատ կարևոր է։ Մենք կանենք ամեն ինչ, որ երկրպագուները մեզանով միշտ հպարտանալու առիթ ունենան»։