Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏՂԱՆԵՐԻՑ ԴՐՍԵՎՈՐԱԾ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

16/03/2024

«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն. 

«Բավական դժվար հանդիպում էր, այլ կերպ «Ալաշկերտի» հետ չի լինում։ 

Մարտավարական տեսանկյունից պետք է հաշվի առնել նաև դաշտը, այսօր այն այդքան էլ լավը չէր, երկու թիմերն էլ ստիպված էին խաղալ ուղղահայաց ֆուտբոլ, ով հաղթեց պայքարը, նա էլ հաղթեց խաղում։ 

Շնորհակալ ենք տղաներից, որ այս դժվարին պահին նրանք բնավորություն դրսևորեցին, և երկրորդ խաղակեսում էլ պահ եղավ, երբ պետք էր դիմադրել, ինչի համար էլ շնորհակալ եմ նրանցից»։