Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԳՆԱՑ ՏՈՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

16/03/2024

IDBank Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Ալաշկերտի» հետ: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Դրաման Սալուն և Նիկոլայ Պրուդնիկովը։

ՍԱԼՈՒԻ ԳՈԼԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ ԱՌԱՋԻՆ ԿԵՍՈՒՄ

Հանդիպման առաջին կեսն անցավ լարված պայքարում: Սկզբնական փուլում գնդակին տիրում էր «Ալաշկերտը», սակայն «Ուրարտուն» արագորեն հավաքվեց ու սկսեց խաղալ նախաձեռնողի դերում: Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 12-րդ րոպեին: Ուրոշ Ստոյանովիչը անկյունայինի խաղարկման արդյունքում հայտնվեց հարվածային դիրքում, սակայն նրա գնդակը հետ մղեց դարպասապահը: Դրանից հետո մեր տղաները հարվածներ կատարեցին, սակայն ամեն անգամ մրցակիցն արգելափակում էին դրանք: 33-րդ րոպեին մեր թիմի հերթական դրվագն ավարտվեց գոլով: Անդրեյ Կրավչուկի իրացրած անկյունայինը գլխի հարվածով եզրափակեց Դրաման Սալուն` մրցաշրջանի այս հատվածում խփելով իր առաջին գոլը:

37-րդ րոպեին «Ալաշկերտը» կարող էր պատասխանել, սակայն մրցակցի հարվածի ճանապարհին կանգնեց Էրիկ Փիլոյանը, և թույլ չտվեց՝ գնդակը հայտնվի մեր թիմի դարպասում: Առաջին կեսի վերջնամասում փայլեց նաև Ալեքսանդր Մելիխովը: Աննան Մենսահի փոխանցումից հետո Յուրի Գարեգինյանը հարված կատարեց: Գնդակն անսպասելի հետագծով մոտ էր մեր դարպասում հայտնվելուն, սակայն մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը մատների ծայրերով հետ մղեց գնդակը` թույլ տալով «Ուրարտուին» գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով:

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Երկրորդ խաղակեսում ձևավորվեց համառ պայքար: «Ուրարտուն» հիմնականում խաղում էր պաշտպանությունից` նախաձեռնությունը զիջելով մրցակցին: «Ալաշկերտը» մի քանի անգամ սպառնաց մեր դարպասին, սակայն այդ պահերը չի կարելի որակել գոլային: Մինչդեռ «Ուրարտուն» ստեղծեց իրական սուր պահ: 83-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը ձախ եզրով ձեռնարկեց հակագրոհ և փոխանեց Պրուդնիկովին: Վերջինս գրոհի նետեց Կրավչուկին, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: Այնուամենայնիվ, Պրուդնիկովը իր շանսն օգտագործեց` 85-րդ րոպեին խփելով իր թիմի երկրորդ գոլը: Այսպիսով, «Ուրարտուն» արտագնա խաղում 3 միավոր վաստակեց՝ մնալով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԳՆԱՑԻՆՔ՝ ՀԱՂԹԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հավելենք, որ առջևում հավաքականների ելույթներով պայմանավորված միջազգային դադարն է, որից հետո առաջին հանդիպումը մեր թիմը կանցկացնի մարտի 30-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վանին»: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-2

0-1 Դրաման Սալու (33'), 0-2 Նիկոլայ Պրուդնիկով (85')

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 20. Պերիշա Պեշուկիչ (99. Խարիտոն Այվազյան 46'), 3. Էրիկ Փիլոյան, 24. Ուրոշ Ստոյանովիչ, 88. Ժիրայր Մարգարյան, 5. Դրաման Սալու, 12. Լուքման Գիլմոր (19. Նիկոլայ Պրուդնիկով 63'), 21. Անդրեյ Կրավչուկ, 8. Դենիս Գլուշակով (. Նարեկ Աղասարյան 65'), 77. Թեմուր Ջիկիա (6. Արման Ղազարյան 73'), 11. Գևորգ Տարախչյան (30. Ալվարո Վելյեզ 46')։

Պահեստայիններ՝ 92. Ալեքսանդր Միշիև, 6. Արման Ղազարյան, 55. Էրիկ Սիմոնյան, 99. Խարիտոն Այվազյան, 9. Նարեկ Աղասարյան, 13. Վլադիսլավ Պանտելեև, 22. Միքայել Միրզոյան, 30. Ալվարո Վելյեզ, 90. Օլեգ Պոլյակով, 18. Լեոն Սաբուա, 19. Նիկոլայ Պրուդնիկով, 53. Դավիթ Հարությունյան։