ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ-17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻՆ
22/03/2024ՈՒԵՖԱ-ի Կանանց Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի մրցաշարում Հայաստանի կանանց Մ-17 տարեկանների հավաքականը Ալմաթիում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ և զիջեց 0-6 հաշվով։
Մեր ակումբից հավաքական հրավիրված ֆուտբոլիստուհիներ Էլեն Մկրտչյանը, Անի Օհանյանը, Մարիանա Վարդանյանը և Մանե Ասլանյանը ևս մասնակցեցին հանդիպմանը, իսկ Անի Վարդազարյանը պահեստայինների թվում էր։
Նշենք, որ մրցաշարի շրջանակում վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մարտի 24-ին՝ մրցելով Ղազախստանի հավաքականի դեմ։