Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸ` «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻՑ»

08/03/2024

IDBank Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում հյուրընկալել էինք «Վեստ Արմենիային։ Տնային խաղում զիջեցինք մրցակցին 1-2 հաշվով։ Մեր թիմից միակ գոլը հեղինակեց Գևորգ Տարախչյանը, իսկ մրցակցի կազմում աչքի ընկան Զախար Տարասենկոն և Չիդերա Օպարաոչան։

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՄԻԱՑԱՎ CAFÉ WEEK OF ACTION-ԻՆ

Ամեն տարի գարնանը ֆուտբոլում հարմարեցումների եվրոպական կենտրոնը (CAFÉ) անցկացնում է CAFÉ Week of Action-ը միջոցառումների շաբաթը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ներառումը ֆուտբոլում: Այս տարի CAFÉ Week of Action-ը անցկացվում է մարտի 8-24-ը, որին միացել է նաև «Ուրարտուն»: Մեր ակումբն այս տարի հայկական ակումբներից առաջինն է, որ հյուրընկալում է համավրոպական այս միջոցառումը: Նշենք, որ մեր ակումբից CAFÉ-ի դեսպան է ընտրվել Ժիրայր Մարգարյանը:

ԳՈԼԱԶՈՒՐԿ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպումը սկսվեց հանգիստ պայմաններում: Թիմերը գործում էին զգուշավոր: Վտանգավոր պահեր առաջին կեսում երկրպագուները գրեթե չտեսան: 11-րդ րոպեին մրցակիցը ստացավ գոլ խփելու իրական շանս, սակայն Մելիխովը ոտքով հետ մղեց նրա դիմաց մեն-մենակ մնացած ֆուտբոլիստի հարվածը: «Ուրարտուի» միակ պատասխանը եղավ 35-րդ րոպեին, երբ հեռահար հարվածով փորձեց մրցակցի դարպասը գրավել Պերիշա Պեշուկիչը: Այդքանով առաջին կեսում թիմերը սահմանափակվեցին և ընդմիջման գնացին խաղաղ հաշվի պայմաններում:

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈԻՆ ԽԱՂԱՎԱՐՏԻՆ ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԻՑ

Երկրորդ կեսում Դմիտրի Գունկոն փոփոխություն մտցրեց խաղի մեջ: Այվազյանի ու Սալուի խաղադաշտ դուրս գալով «Ուրարտուն» թարմ տեսք ու համարձակություն ստացավ և կարողաղավ բացել հաշիվը: 48-րդ րոպեին հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը: Սակայն շատ չանցած՝ մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Զախար Տարասենկոն: 66-րդ րոպեին «Ուրարտուն» դուրս եկավ շատ վտանգավոր հակագրոհի: Մրցակցի պաշտպանների թիկունքում հայտնվեց Գևորգ Տարախչյանը, սակայն նրա հարվածը թույլ ստացսվեց, ու դարպասապահը հանգիստ որսաց գնդակը:

76-րդ րոպեին «Վեստ Արմենիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց Իսաակ Բարիի դիպուկ հարվածով: Սակայն մի քանի վայրկյան անց մրցավարը կանոնների խախտում արձանագրեց Թեմուր Ջիկիայի հետ պայքարում և գոլը չեղարկեց: Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում «Վեստ Արմենիան» կարողացավ հակագրոհ ձեռնարկել: Մելիխովի դեմ մեն-մենակ մնացած Չիդերա Օպարաոչան միջին տարածությունից կատարած հարվածով խփեց իր թիմի հաղթական գոլը: Խաղի ավարտին մնացած շատ քիչ ժամանակում մեր տղաները ոչինչ անել չկարողացան և ցավալի պարտություն կրեցին։

ՕԼԵԳ ՊՈԼՅԱԿՈՎԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մեր թիմի ռուս կիսապաշտպան Օլեգ Պոլյակովի համար այս հանդիպումը հոբելյանական էր: Նա դարձավ «Ուրարտուի» առաջին լեգեոնականը, որը 100-րդ խաղն անցկացրեց թիմի կազմում՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում։ Պոլյակովը «Վեստ Արմենիայի» հետ խաղում դաշտ մտավ 66-րդ րոպեին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» 1-2

1-0 Գևորգ Տարախչյան (48'), 1-1 Զախար Տարասենկո (55') 1-2 Չիդերա Օպարաոչան (90')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 20․ Պերիշա Պեշուկիչ (99․ Խարիտոն Այվազյան 46'), 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 13․ Վլադիսլավ Պանտելեև (46'), 6․ Արման Ղազարյան, 9․ Նարեկ Աղասարյան, 8․ Դենիս Գլուշակով, (22․ Միքայել Միրզոյան 67') 21․ Անդրեյ Կրավչուկ (19․ Նիկոլայ Պրուդնիկով 97'), 77․ Թեմուր Ջիկիա, 11․ Գևորգ Տարախչյան (90․ Օլեգ Պոլյակով 67')։ 

Պահեստայիններ՝ 1․ Մխիթար Ումրեյան, 92․ Ալեքսանդր Միշիև, 3․ Էրիկ Փիլոյան, 99․ Խարիտոն Այվազյան, 5․ Դրաման Սալու, 12․ Լուքման Գիլմոր, 22․ Միքայել Միրզոյան, 90․ Օլեգ Պոլյակով, 18․ Լեոն Սաբուա, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 53․ Դավիթ Հարությունյան։