Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՅՍ ՀԱՇԻՎԸ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԿՀԱՄԱՐԵՄ, ՉՆԱՅԱԾ, ԽԱՂԻ ՈՐԱԿԻՑ ԳՈՀ ՉԵՄ»

13/04/2024

ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․ 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Ցավոք, այս խաղում մեր ֆուտբոլիստների կենտրոնացվածության մակարդակը այն մակարդակի վրա չէր, որը կցանկանայինք։ Նման եզրահանգման կարող ենք գալ՝ հաշվի առնելով գնդակը կորուստները, չիրացված գոլային պահերը։ Երկրորդ կեսում դա շարունակվում էր, քանի որ չէինք կարողանում եզրափակիչ հարվածը կատարելու լուծումներ գտնել, թույլ էինք տալիս սխալներ, իսկ բոլոր անդրադարձներն աշխատում էին ի վնաս մեզ, մենք չէինք կարողանում վերցնել գնդակն այդ իրավիճակում։ Դրանից խաղը նյարդային ստացվեց։ Այս հաշիվը մենք կարող ենք համարել դրական արդյունք մեզ համար, քանի որ, բնականաբար, 3 միավոր է ու շատ կարևոր մեզ համար, բայց խաղի որակից ես գոհ չեմ»։

Գունկոն պատասխանեց նաև լրագրողների հարցերին․

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆԻ՝ ԱՋ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՐՔՈՒՄ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք ստիպված ենք օգտագործում Էրիկ Փիլոյանին աջ պաշտպանի դիրքում, քանի որ Պերիշա Պեշուկիչը քունքոսկրի վնասվածք էր ստացել «Արարատի» հետ հանդիպման առաջին րոպեին, ինչից հետո մենք նրան փոխարինել էինք։ Մենք հասկանում ենք Փիլոյանի որակները։ Նախորդ խաղում նա այդքան էլ լիարժեք աջ պաշտպանի դիրքում չէր գործում, այդքան լայն չէր գործում։ Այսօրվա խաղը նրան ստիպում էր բարձրանալ վերև, քանի որ այդպիսին էր խաղային ծրագիրը։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նրա դիրքը պաշտպանության կենտրոնում է»։

ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՈՒՐՈՇ ՍՏՈՅԱՆՈՎԻՉԻ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԻ ՄԱՍԻՆ

«Մենք տեղեկացրել ենք մրցավարի մի քանի որոշման հետ համաձայն չլինելու վերաբերյալ։ Բայց կանոնակարգն այնպիսին է, ըստ որի, խաղի ավարտից 30 րոպեի ընթացքում մենք պետք է մատնանշենք կոնկրետ այն դրվագները, որոնց հետ մենք համաձայն չենք։ Դա անելու համար, ըստ երևույթին, մենք աշխատենք օնլայն, գրանցել դրվագները։ Մինչդեռ դրա վերաբերյալ պատասխանին մենք կարող ենք սպասել երկար ժամանակ։ Օրինակ, հաջորդ խաղի համար միանշանակ պատասխան չենք ունենում սովորաբար։ Այս պահին մենք չունենք տեղեկություն Ուրոշի խաղալու ճակատագրի վերաբերյալ, բայց, կարծում եմ, որակազրկումը կմնա ուժի մեջ, և նա բաց կթողնի գավաթի եզրափակիչը»։

ԼԵՈՆ ՍԱԲՈՒԱՅԻ ՄԱՍԻՆ

«Հարձակման գծում մենք ունենք լուրջ մրցակցություն։ Մենք հետևում ենք մարզումային գործընթացին, յուրաքանչյուր խաղին մոտենում ենք յուրովի։ Հույս ունեմ՝ Լեոն Սաբուան դեռ հնարավորություն կունենա դրսևորելու իր լավագույն կողմերը։ Համենայն դեպս, մարզումներին այն խաղը, որ նա ցույց է տալիս, լավատեսություն է ներշնչում։ Չմոռանանք, որ նա մեջքի վիրահատության է ենթարկվել։ Բավական ժամանակ է անցել, նա վերականգնվել, սակայն անհետևանք այդ վնասվածքն ու վիրահատությունը չէին կաչող մնալ։ Այն ժամանակահատվածը, որ նա բաց է թողել, իհարկե, զգացնել է տալիս»։

ԱՆԴՐԵՅ ԿՐԱՎՉՈՒԿԻ ՄԱՍԻՆ

«Մենք շատ ենք աշխատում ֆուտբոլիստների անհատական որակների վրա, ունենք որոշակի ծրագրեր ու գաղափարներ։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ Կրավչուկը ազատ տարածության փնտրտուքի մեջ է, որը ձևավորվում է մրցակիցների համապատասխան տեղաշարժի շնորհիվ։ Իհարկե, մենք ամեն խաղի համար նոր մարտավարություն  ենք մշակում։ Ըստ դրա արդեն մենք ընտրում ենք այն ֆուտբոլիստներին, որոնք կկարողանան ցույց տալ իրենց լավագույն որակները այս կամ այն դիրքում։ Այս պահին Կրավչուկն այն ֆուտբոլիստների շարքում է, որոնք իրենց լավ են դրսևորում»։

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Ես գոհ եմ Գևորգ Տարախչյանի ցուցադրած խաղից։ Պատահական չէ, որ այսօր նա դուրս էր եկել մեկնարկային կազմում, նա ուներ իր առջև դրած խնդիր, որը նա կատարեց որոշակի վերապահումներով, բայց մենք պետք է որոշակի կարգավորումներ փոխեինք մեր խաղի մեջ՝ գնդակի տնօրինումը մեր ձեռքը վերցնելու համար։ Չէի ասի, որ մենք արմատապես փոխեցինք խաղը, բայց դա էր մեր գաղափարը երկրորդ կեսում»։