Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԽԱՂԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԽԻՏ Է»

17/04/2024

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շնորհավորում եմ մրցակցին հաղթանակի կապակցությամբ, մենք որակապես այդքան էլ լավ հանդիպում չանցկացրինք, խոսքը վերաբերում է թե՛ հարձակմանը, թե՛ պաշտպանությանը։ Չեմ ցանկանում քննարկել նաև մրցավարական որոշումները, չնայած, սխալներ եղան։ Եթե հիշում եք գավաթի կիսաեզրափակչում Հրայր Մկոյանը վնասվածք էր ստացել ու ընկել խաղադաշտում, ինչի պատճառով խաղը կանգնեցվեց, իսկ այսօր Եվհենիի Ցիմբալյուկը նույն իրավիճակում էր, բայց մրցավարը թողել էր այն շարունակվի, հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Անհասկանալի էր նաև կարմիր քարտի դրվագը, և դեռ պետք է վերանայել ու հասկանալ՝ ձեռքով խաղ էր, թե՞ ոչ։ Կանոնադրությունը հաճախ է փոփոխվում»։

ԳԼՈՒՇԱԿՈՎԻ՝ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ  ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք ցանկանում էինք ավելի շատ գրոհել, ավելի շատ լինել գնդակով, դրա համար էինք նրան այդ գոտում դիտարկել։ Նաև հասկանում էինք «Արարատ-Արմենիայի» մարտավարությունը, իսկ ավելի առաջ քաշված երկու ագրեսիվ ֆուտբոլիստներ էին խաղում, նրանք Գիլմորն ու Սալուն էին»։

ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԻՄԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մենք կենտրոնանում ենք ցանկացած խաղի վրա, կապ չունի դա գավաթային է, թե առաջնություն։ Կարծում եմ՝ սարսափելի խիտ օրացույց ունենք և կարելի է ասել՝ մեկ օր է մնում լիարժեք մարզում անցկացնելու համար, ինչից էլ գալիս են ոչ ստաբիլ խաղ ցուցադրելը, ինչու չէ՝ նաև վնասվածքները»։

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՐՔԻ ՄԱՍԻՆ

«Մենք նրան փորձեցինք կիսապաշտպանի դիրքում, բայց այդ որոշումը ավելի շատ հարկադրված է եղել։ Այս պահի դրությամբ ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են փակել այդ գիծը, բացի այդ, Արմանն այն ֆուտբոլիստներից է, որը կարողանում է գրոհ սկսել խորքից, բայց չեմ բացառում նաև, որ նրան այդ դիրքում դեռ կտեսնենք»։