Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ 35 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

19/04/2024

Շարունակելով համագործակցությունների շարքը Հայաստանի տարբեր դպրոցների հետ՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանն ու Ուրոշ Ստոյանովիչը ապրիլի 19-ին այցելել էին Ն․ Գոգոլի անվան համար 35 միջնակարգ դպրոց։  

Ֆուտբոլիստները հանդիպեցին 1-2-րդ և 5-6-րդ դասարանցի աշակերտների հետ, որոնք մեծ ոգևորությամբ դիմավորեցին նրանց։ Մեր տղաները զրուցեցին, պատասխանեցին նրանց հարցերին, այնուհետև ինքնագրեր բաժանեցին ու լուսանկարվեցին աշակերտների հետ։

35 միջնական դպրոցի հետ համագործակցությունը նույնպես կրելու է երկկողմանի բնույթ ու լինելու է շարունակական։

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից․