Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ Մ19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻՆ

08/04/2024

Ապրիլի 6-ին Անթալիայում կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 տարեկանների 2023/24 թթ. առաջնության որակավորման փուլի հանդիպումը, որտեղ Հայաստանի Կանանց Մ19 տարեկանների հավաքականը մրցեց Ֆարերյան կղզիների ընտրանու հետ և զիջեց 1-3 հաշվով։

Մեր հավաքականի մեկնարկային կազմում տեղ էին գտել «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիները՝ Շողիկ Սարդարյանը, Միլենա Սայադյանը, Շուշանիկ Հարությունյանը, Ռուզաննա Ինջյանը և Լուսինե Կոստանյանը, որը կատարում էր նաև թիմի ավագի պարտականությունները:

Նշենք, որ Հայաստանի ընտրանու միակ գոլը հեղինակեց մեր ֆուտբոլիստուհի Միլենա Սայադյանը։