Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է

09/04/2024

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Շիրակի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկան Անդրեյ Կրավչուկն ու Ալեքսանդր Դոլգովը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց Լևոն Մրյանը։

ՀԱՐՄԱՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպման մեկնարկում նկատելի առավելություն ուներ «Ուրարտուն», որն ավելի շատ էր տնօրինում գնդակը մրցակցի կիսադաշտում։ Ուստի, մեր թիմի գոլային հաջողությունը զարմանալի չէր։ 8-րդ րոպեին մեր տղաները ձեռնարկեցին արագ հակագրոհ, աջ թևում հայտնված Ժիրայր Մարգարյանը գնդակը ֆիքսել չկարողացավ, սակայն ընկած վիճակում այն փոխանցեց Դոլգովին։ Վերջինս գերազանց նկատեց մրցակիցների թիկունքում հայտնված Անդրեյ Կրավչուկին, որն էլ գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Գոլ խփելուց հետո «Ուրարտուն» շարունակում էր վստահ խաղ ցուցադրել և սպառնալ մրցակցի դարպասին։ 20-րդ րոպեին մրցակիցը աջ եզրով փորձեց գրոհ կազմակերպել, սակայն այստեղ էլ Ժիրայր Մարգարյանը կարդաց դրվագը, գնդակը ուղարկեց Դենիս Գլուշակովին։ Փորձառու ֆուտբոլիստը ճիշտ գնահատեց պահը և փոխանցեց Ալեքսանդր Դոլգովին, որն էլ ոտնաթաթի դրսի հատվածով կատարած փայլուն հարվածով կրկնապատկեց մեր թիմի առավելությունը։

«Շիրակը» երկրպագուների բուռն աջակցությամբ նետվեց առաջ, սակայն մեր պաշտպաններն առաջին կեսում անթերի աշխատանք կատարեցին։ Մինչև ընդմիջում «Ուրարտուն» կարող ևս 1-2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Նախ, 37-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից հարվածեց Դրաման Սալուն, սակայն գնդակը բարձր ընթացավ։ 42-րդ րոպեին էլ, ոգեշնչված Դոլգովի հիանալի գոլով, սուր անկյունից հարվածելու փորձ կատարեց Ալվարո Վելյեզը, բայց այս անգամ թիմակցի հաջողությունը կրկնել չհաջողվեց։ Առաջին կեսն ավարտվեց մեր թիմի առավելությամբ՝ 2-0:

ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

Երկրորդ խաղակեսի մեկնարկը մրցակիցը անսպասելիորեն ագրեսիվ սկսեց ու կարողացավ 1 գնդակ անմիջապես հետ բերել։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ փոխարինման մտած Լյովա Մրյանը։ 52-րդ րոպեի դրությամբ մեր տղաները կարողացան դուրս գալ ճնշումից ու վտանգավոր պահ ստեղծել։ Հեռահար հարվածով մրցակցի դարպասին սպառնաց Դենիս Գլուշակովը, բայց դարպասապահը տեղում էր։ Դրանից հետո դաշտում ձևավորվեց թեժ պայքար, սակայն վտանգավոր պահեր թիմերը գործնականում ստեղծել չկարողացան։ Հատկապես լարվեց իրավիճակը մրցակցի տուգանային հրապարակում 83-րդ րոպեին, երբ Անդրեյ Կրավչուկը ներխուժեց տուգանային հրապարակ և խառը իրավիճակում ընկավ, սակայն մրցավարը 11-մետրանոց այդ դրվագում չնշանակեց։

ԵՐՈՐՐԴ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ՝ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

85-րդ րոպեին գերազանց խաղաց Ալեքսանդր Մելիխովը, որը մեծ դժվարությամբ կարողացավ հետ մղել Մորի Կոնեի՝ միջին տարածությունից կատարած հարվածը։ Հանդիպման վերջնամասում կրքերը բորբոքվեցին։ Մեր տուգանային հրապարակում «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն վիճաբանեց Ուրոշ Ստոյանովիչի հետ, ինչին արձագանքեցին մյուս խաղացողները, և սկսվեց հրմշտոց։ Դրվագի ավարտից հետո մրցավարն ուղիղ կարմիր քարտով հեռացրեց դաշտից Մորի Կոնեին, իսկ Ուրոշ Ստոյանովիչը ստացավ երկրորդ դեղին քարտն ու ևս վաղաժամ թողեց խաղադաշտը։ Ի վերջո, «Ուրարտուն» հաղթեց և կարողացավ երկրորդ տարին անընդմեջ դուրս գալ Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցենք «Արարատ-Արմենիայի» հետ։ 

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 

0-1 Անդրեյ Կրավչուկ (7'), 0-2 Ալեքսանդր Դոլգով (20'), 1-2 Լյովա Մրյան (46')

«ՇԻՐԱԿ». 1. Դարկո Վուկաշինովիչ, 6. Ռաֆիկ Միասկյան, 15. Արսեն Սադոյան, 26. Ալեկսա Վիդիչ, 21. Դոնալդ Ալվին Կոդիա, 19. Մաջիկո Ջունիոր Տրաորե, 5. Հրայր Մկոյան (ա), 99. Ռոբերտ Դարբինյան, 4. Համլետ Մնացականյան, 97. Եֆրիմ Սեդրիկ Դոհ, 77. Մորի Կոնե:

Պահեստայիններ՝ 96. Սոկրատ Հովհաննիսյան, 55. Լյովա Կարապետյան, 18. Սամվել Ղուկասյան, 11. Սերգեյ Մանուկյան, 7. Սերյոժա Ուռուշանյան, 9. Լյովա Մրյան, 44. Տիգրան Սումբուլյան, 2. Հովհաննես Փահլևանյան, 8. Լևոն Դարբինյան, 23. Էմիլ Պապիկյան, 51. Պետրոս Ալեքսյան, 20. Խալիա Հագագի Խալիլ Էլնուբի:

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 3. Էրիկ Փիլոյան, 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 24. Ուրոշ Ստոյանովիչ, 88. Ժիրայր Մարգարյան, 5. Դրաման Սալու, 9. Նարեկ Աղասարյան, 30. Ալվարո Վելյեզ, 8. Դենիս Գլուշակով, 17. Ալեքսանդր Դոլգով, 21. Անդրեյ Կրավչուկ։ 

Պահեստայիններ՝ 1. Մխիթար Ումրեյան, 92. Ալեքսանդր Միշիև, 6. Արման Ղազարյան, 55. Էրիկ Սիմոնյան, 99. Խարիտոն Այվազյան, 12. Լուքման Գիլմոր, 22. Միքայել Միրզոյան, 90. Օլեգ Պոլյակով, 11. Գևորգ Տարախչյան, 18. Լեոն Սաբուա, 19. Նիկոլայ Պրուդնիկով, 77. Թեմուր Ջիկիա։