Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑԻՆՔ ՈՒ ՀԱՂԹԵՑԻՆՔ»

09/04/2024

Գավաթի կիսաեզրափակչում «Շիրակի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․ 

«Մենք շատ լուրջ էինք տրամադրվել այս խաղին։ Շատ լավ հասկանում էինք այսօրվա հանդիպման կարևորությունը։ Մենք հիշում էինք այս ստադիոնում կայացած նախորդ խաղը։ Չէինք մոռանում, որ այստեղ՝ նախորդ տարվա կիսաեզրափակչում չկարողացավ հաղթել «Փյունիկը»։ Առաջին կեսում մենք ամբողջովին տնօրինում էինք իրավիճակը, երբ ֆուտբոլ կար, երբ կար կառուցողական խաղ։ Դա թույլ տվեց մեզ 2 գոլ խփել։ Ցավոք, ձախողեցինք երկրորդ խաղակեսի մեկանրկը, ցավալի գնդակ ընդունեցինք։ Խաղը դարձավ նյարդային ու կրեց կատարյալ քաոսային բնույթ, որտեղ պետք էր համբերություն դրսևորել, հաղթել մեկը մեկի դեմ բոլոր մենամարտերը, օդային հակամարտությունները, ինչը և մեր թիմը գերազանց արեց»։