Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28/09/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որով պատրաստվում է 50,000-ից 100,000 ԱՄՆ դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար, ինչպես նաև խստորեն հորդորում է միանալ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դիմում է ՀՀ կառավարությանը խնդրանքով՝ բացել բանկային հաշիվ, տրամադրել այն ՀՖՖ-ին և ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև նշանակել պատասխանատու անձանց, ովքեր կղեկավարեն ֆուտբոլային ակումբների և ՀՖՖ-ի կողմից փախստականների համար հատկացված միջոցների բաշխումն ու ծախսումը՝ անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրելով ծախսված միջոցների մասին։

Կազմակերպությունների ցանկը, որոնց կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը.

  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա;
  • «Ուրարտու»;
  • «Ալաշկերտ»;
  • «Արարատ»;
  • «Արարատ-Արմենիա»;
  • «Վան»;
  • «Վեստ Արմենիա»;
  • «Նոա»;
  • «Փյունիկ»;
  • «Շիրակ»:


Խնդրում ենք վերը նշված բոլորին արձագանքել հրապարակայնորեն առաջիկա օրերի ընթացքում։