Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

03/06/2023

Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք թիմի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին։

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Փիլոյանը ու կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Հավելենք, որ մեր ընտրանին կանցկացնի հետևյալ խաղերը՝ 

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլ՝

Հունիսի 16 | Ուելս - Հայաստան | 22:45

Հունիսի 19| Հայաստան - Լատվիա| 20։00 

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։