Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԻ

06/08/2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան նոր գլխավոր մարզիչ ունի։ Այդ պաշտոնում նշանակվել է իսպանացի Պաբլո Գարսիա Կայարգան։

Իսպանացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Սանտանդերի «Ռասինգը», որտեղ նա համակարգել է մինչև 16 և 17 տարեկան թիմերի աշխատանքը։

Կայարգան մանկապատանեկան ֆուտբոլում աշխատանքային մեծ փորձ ունի տարբեր ժամանակներում աշխատել է 5-ից 10, 14-ից 15 տարեկան երեխաների հետ, գլխավորել է նաև «Ռիբամոնտան ալ Մար» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմը։

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար, շատ կարևոր քայլ է իմ կարիերայի համար։ Արդեն ամբողջությամբ ներգրավված եմ աշխատանքային գործընթացին և ամեն ինչ կանեմ ակումբին հնարավորինս օգտակար լինելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Կայարգան։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ողջունում է իսպանացի մասնագետին ակումբի շարքերը համալրելու կապակցությամբ և հաջող ու արդյունավետ աշխատանք մաղթում իր անչափ կարևոր աշխատանքում։

 

Պաբլո Գարսիա Կայարգայի հետ հարցազրույցը՝ շուտով: