Not Selected

«ԱԼԱՇԿԵՐՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

11/09/2020

Միջազգային դադարի ավարտից հետո վերսկսվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը։ 5-րդ տուրում «Ուրարտու-2»-ը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց «Ալաշկերտ-2»-ին։

Նախորդ խաղերի պես այս անգամ էլ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն առաջինը գնդակ բաց թողեցին։ Հանդիպման 7-րդ րոպեին «Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստները ձախ եզրից ներխուժեցին տուգանային հրապարակ ու կարողացան բացել հաշիվը։ Աչքի ընկավ՝ Մհեր Սուքիասյանը։

Հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար «Ուրարտու-2»-ից պահանջվեց ընդամենը 10 րոպե։ Հերթական տպավորիչ գոլը հեղինակեց Գոռ Լուլուկյանը, որը ձախ եզրում նշանակված տուգանային հարվածից պարզապես արկակոծեց մրցակցի դարպասը՝ 1-1։ Մինչև ընդմիջում նոր գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ կեսում նախաձեռնության տերը «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն էին։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի տղաները ստեղծեցին գոլային մի շարք հնարավորություններ, գնդակը նույնիսկ երկու անգամ հետմղվեց դարպասաձողից։ Հանդիպման վերջին վայրկյաններին կարող էին աչքի ընկնել նաև «Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստները, սակայն դարպասային գծից գնդակը հեռացրեց Էրիկ Փիլոյանը։ Նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին, արդյունքում «Ուրարտու-2»-ն ընթացիկ մրցաշրջանում գրանցեց առաջին ոչ-ոքին։

«ԱԼԱՇԿԵՐՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

1-0 Մհեր Սուքիասյան (7'), 1-1 Գոռ Լուլուկյան (17')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 77․ Էրիկ Սիմոնյան (11. Արթուր Միսկիրիջյան 13' (13. Էդգար Ղուլինյան 68')), 2․ Արթուր Մելիքյան, 4․ Էրիկ Փիլոյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 28․ Ռոբերտ Բաղրամյան, 26․ Կարեն Գալստյան (99․ Ռուբեն Աբրահամյան 68'), 17․ Տիգրան Այունց, 20․ Ռուբեն Եսայան (21. Հարություն Ստեփանյան 83'), 10․ Գոռ Լուլուկյան, 7․ Սամվել Հակոբյան։

Պահեստայիններ՝ 22․ Գրիգորի Մաթևոսյան, 12․ Արա Ջոլաքյան, 70․ Արման Մարտիրոսյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 11․ Արթուր Միսկիրիջյան, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան, 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան։

«ԱԼԱՇԿԵՐՏ-2»․ 55․ Տիգրան Ոփանյան, 4․ Նարեկ Քոչարյան, 13․ Վահագն Գրիգորյան, 14․ Վահե Չոփուրյան, 8․ Կարեն Հովհաննիսյան, 11․ Մհեր Սուքիասյան (17. Էրիկ Ղարիբյան 46'), 3․ Ռուբեն Գրիգորյան (ա), 22․ Վիգեն Ավետիսյան, 23․ Սանդեյ Ինուսա, 10․ Դանիել Պետոյան (18․ Վարազդատ Մխիթարյան 57' (30. Խորեն Ասատրյան 86')) 19․ Էրիկ Սողոմոնյան (2. Վահե Թորոսյան 86'):

Պահեստայիններ՝ 1․ Սևադա Խաչատրյան, 20․ Աշոտ Հարությունյան, 2․ Վահե Թորոսյան, 29․ Հարություն Միրզախանյան, 17․ Էրիկ Ղարիբյան, 9․ Գևորգ Նիկոլյան, 7․ Միհրան Էրզրումյան, 6․ Ռոբերտ Նավոյան, 15․ Զավեն Ղազարյան, 16․ Վիգեն Մեսրոպյան, 18․Վարազդատ Մխիթարյան, 30․ Խորեն Ասատրյան։