Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԶԻՋԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»

15/08/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» 2-0 հաշվով պատրվեց «Արարատին»։ Գործող գավաթակրի կազմում գոլի հեղինակ դարձան Յակուբու Սիլուեն և Իգոր Ստանոյևիչը․

 

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրն ավարտվեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ «Ուրարտուն» հյուրընկալվեց գործող գավաթակրին՝ «Արարատին»։ Երկու թիմերն էլ նոր մեկնարկած առաջնությունում միայն հաղթանակներ էին տոնել ու հետաքրքրությունն այս հանդիպման նկատմամբ բավականին մեծ էր։

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

«Սևանի» հետ խաղի համեմատ փոխվել էր «Ուրարտուի» դասավորությունը։ Թիմը 4-4-2-ի փոխարեն գործում էր 5-2-3 դասավորությամբ։ «Առյուծները» գործում էին 3 կենտրոնական պաշտպանով։ Նախորդ խաղի համեմատ միայն մեկ փոփոխություն էր տեղի ունեցել թիմի մեկնարկային կազմում։ Լիվիո Միլտսի փոխարեն խաղն առաջին րոպեներից մեկնարկեց Վադիմ Պարամոնովը։ «Արարատից» էլ բացակայում էր թիմի հարձակման առաջատարը՝ Մորի Կոնեն, որը, ինչպես հայտնի դարձավ, մոտ ժամանակներս կփոխի ակումբային գրանցումը։

ՉԻՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՐ

Առաջին կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց։ Զգացվում էր, որ թիմերը միմյանց լավ են ուսումնասիրել և գործում էին հիմնականում առանց սխալների։ Առաջին կեսում թե՛ «Արարատի», թե՛ «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան վտանգավոր պահեր ստեղծել, սակայն գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ կեսի հենց մենարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները երկու անգամ գոլ խփելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեցան։ Նախ Նարեկ Աղասարյանի սուր փոխանցումից հետո անչափ նպաստավոր դիրքում հայտնվեց Նանա Անտվին, սակայն վերջինիս հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ քիչ անց էլ Իվուի գլխով կատարված հարվածից հետո փայլուն գործեց «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովը։

ՉԵՍ ԽՓՈՒՄ ԴՈՒ, ԽՓՈՒՄ ԵՆ ՔԵԶ

Հանդիպման վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները երկու գնդակ բաց թողեցին։ 72-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստները ձախ եզրից գրոհ ձեռնարկեցին, որն առաջին հայացքից թվում էր, թե «Ուրարտուի» ֆուտբոլսիտները չեզոքացրել են, սակայն վրա հասած Յակուբա Սիլուեն բացեց հանդիպման հաշիվը՝ 1-0։ «Ուրարտուի» տղաները բաց թողած գոլից հետո սկսեցին ավելի ագրեսիվ գործել։ Դեռ ժամանակ կար, ուստի կարելի էր ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել։ Գոլային շատ լավ հնարավորություն ունեցավ Արթուր Միրանյանը, սակայն անչափ նպաստավոր դիրքից վրիպեց, իսկ «Արարատն» էլ պատասխան գրոհով մեծացրեց իր առավելությունը։ Գոլի հեղինակ դարձավ Իգոր Ստանոյևիչը․ «Արարատ» - «Ուրարտու»՝ 2-0։

ՀԱՋՈՐԴԸ՝ ԲԿՄԱ

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Ուրարտուն» պետք է ուժերը չափեր «Ալաշկերտի» հետ, սակայն այդ հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվել է, հետևաբար հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի արդեն 5-րդ տուրի շրջանակում։ Թիմը կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին, այդ խաղը կկայանա օգոստոսի 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկկնարկի ժամը 19։00-ին։

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-0

1-0 Յակուբա Սիլուե (72'), 2-0 Իգոր Ստանոյևիչ (88')

«ԱՐԱՐԱՏ»․ 45. Վսևոլոդ Երմակով, 5․ Հրայր Մկոյան (ա), 8․ Ժիրայր Մարգարյան, 10․ Սերժ Դեբլե (22․ Իգոր Ստանոևիչ 88'), 11․ Դավիթ Մանոյան (7․ Իսահ Ալիյու 60'), 18․ Էդգար Մալաքյան (2․ Ռոբերտ Հակոբյան 88'), 23․ Գոռ Մալաքյան (20․ Ռուդիկ Մկրտչյան 69’), 26․ Ալիկ Առաքելյան (17․ Յակուբա Սիլուե 60'), 29․ Մարկո Պրլևիչ, 44․ Խուան Բրավո, 55․ Դմիտրիյե Պոբուլիչ։

Պահեստայիններ՝ 1․ Պողոս Այվազյան, 13․ Արման Սիմոնյան, 2․ Ռոբերտ Հակոբյան, 4․ Յուրի Մաղաքյան, 7․ Իսահ Ալիյու, 17․ Յակուբա Սիլուե, 20․ Ռուդիկ Մկրտչյան, 22․ Իգոր Ստանոևիչ, 33․ Հովհաննես Նազարյան, 99․ Ռոբերտ Դարբինյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 2. Նանա Անտվի (25. Էդգար Գրիգորյան 71’), 15. Աննան Մենսահ (19. Սերգեյ Մկրտչյան 78’), 18. Սալոմոն Նիրիսարիկե, 67․ Վադիմ Պարամոնով, 5. Հակոբ Հակոբյան (ա), 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան (10. Կարեն Մելքոնյան 78’), 21. Նարեկ Գրիգորյան (23․ Լիվիո Միլտս 71’), 90. Օլեգ Պոլյակով (12. Ջոնել Դեսիրե 64’), 22. Արթուր Միրանյան:

Պահեստայիններ՝ 24. Արսեն Բեգլարյան, 31. Լևոն Տեր-Մինասյան, 25. Էդգար Գրիգորյան, 36. Խարիտոն Այվազյան, 95. Վարդան Արզոյան, 6. Պիտեր Մուտումոսի, 28. Ռոբերտ Բաղրամյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 10. Կարեն Մելքոնյան, 23․ Լիվիո Միլտս, 20. Գոռ Լուլուկյան, 12. Ջոնել Դեսիրե: