Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ

18/11/2023

«Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը հանդես է եկել տեղի բոլոր ԶԼՄ-ների համար շատ կարևոր ուղերձով ասուլիս հրավիրելու նախաձեռնությամբ:

Նշենք, որ բուն ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ չորեքշաբթի օրը, Հյուսիսային պողոտա 11 հասցեում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, ժամը՝ 14:30-ին։

Միջոցառմանը ներկա գտնվել ցանկացող լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչները պետք է հաղորդագրություն ուղարկեն media@fcurartu.am էլ. հասցեին՝ թղթակիցների թվի, անուն-ազգանունների և կոնտակտային տվյալների մասին տեղեկություններով: