Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

13/06/2022

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը հունիսի 12-ին վերջին հանդիպումն անցկացրեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլում։ Մեր ընտրանին Երևանում մրցեց Ուկրաինայի երիտասարդական հավաքականի հետ և զիջեց 2-0 հաշվով։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստները նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Նարեկ Աղասարյանը, Արման Ղազարյանը, Պետրոս Մանուկյանը, ինչպես նաև ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստ Էրիկ Սիմոնյանն ու լեհական «Յագելոնիայի» կազմում հանդես եկող Նարեկ Գրիգորյանն ընդգրկված էին մեկնարկային կազմում։ Ղազարյանն ու Սիմոնյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, Մանուկյանն ու Գրիգորյանը փոխարինվեցին 77-րդ րոպեին, իսկ Մկրտչյանը խաղադաշտ մտավ 59-ին՝ փոխարինելով Աղասարյանին։ Տիգրան Այունցը պահեստայինների թվում էր։ 

Ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից․