Not Selected

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ՈՒ ԱՆԱՏՈԼԻ ԱՅՎԱԶՈՎԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

10/09/2020

Հայաստանի ազգային հավաքականի ճամբարից վերադառնալուց հետո դարպասապահներ Անատոլի Այվազովն ու Արսեն Բեգլարյանը հանդիպեցին «Ուրարտուի» պատանի ֆուտբոլիստների հետ։ Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով։ Պատանի ֆուտբոլիստներն ու ֆուտբոլիստուհիները տարբեր հարցեր ուղղեցին, իսկ Բեգլարյանն ու Այվազովն էլ կիսվեցին իրենց փորձով ու խորհուրդներ տվեցին ապագա ֆուտբոլիստներին։

«Ուրարտուի» դարպասապահները պատանի ֆուտբոլիստների հետ նաև մասնակցեցին էստաֆետային մրցաշարի, իսկ հանդիպման վերջում ինքնագրեր բաժանեցին։

Ավելի մանրամասն ստորև ներկայացված ռեպորտաժում.