Not Selected

ՀԱՅՏՆԻ ԵՆ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ

27/02/2021

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների օրերն ու ժամերը։

«Ուրարտուն» ¼-րդ եզրափակչում հանդիպելու է գործող գավաթակիր «Նոայի» հետ, որը պայքարի մեջ է մտնում հենց այս փուլից։ Այս դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 12-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին։

Ստորև ներկայացնում ենք գավաթի խաղարկության մյուս զույգերի օրերն ու ժամերը․

«Վեստ Արմենիա» - «Արարատ» 11/03/2021, 14։00

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ 11/03/2021, 16։00

«Վան» - «Արարատ-Արմենիա» 12/03/2021, 14։00