Not Selected

ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

17/06/2022

ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հունիսի 16-ին Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև կայացավ լեգենդների հրաժեշտի հանդիպում։

Մեր հավաքականի կազմում էին նաև «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, որը կատարում էր նաև թիմի ավագի պարտականությունները, մեր ակումբի սաներ Սամվել Մելքոնյանն ու Արարատ Առաքելյանը, ինչպես նաև «Ուրարտու» ակադեմիայի մարզիչ Վալերի Ալեքսանյանը։

Հանդիպումն ավարտվեց հայերի հաղթանակով՝ 4-1 հաշվով։