Not Selected

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ»

29/03/2022

Ապրիլի 3-ին Vbet Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Վանի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։

Հանդիպումը լուսաբանել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել media@fcurartu.am էլեկտրոնային հասցեին մինչև ապրլի 2-ը՝ ժամը 18։00-ն` նշելով անունը, ազգանունը, աշխատանքի բնույթը և լրատվամիջոցի անվանումը:

Lրագրողները կարող են ներկա գտնվել նաև հետխաղյա մամուլի ասուլիսներին ու բրիֆինգներին։ 

Առաջացած հարցերի ու խնդիրների դեպքում կարող եք զանգահարել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժին՝ +374 95-69-09-10: