Not Selected

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

01/07/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել Գոհար Վարդանյանը։

«Ուրարտուի» երկրպագուները Գոհար Վարդանյանին ծանոթ են դեռ ակումբում նրա նախկին գործունեությունից. 2015 թվականի սեպտեմբերից նա զբաղեցրել է գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերին նշանակվել «Ուրարտուի» գործադիր տնօրեն, իսկ 2020 թվականի հուլիսին դարձել է ակումբի աշխատակազմի ղեկավար։

2021 թվականի սեպտեմբերին Գոհար Վարդանյանը դադարեցրեց իր գործունեությունը մեր ակումբում, սակայն 10 ամիս անց վերադարձավ՝ ստանձնելով գլխավոր տնօրենի պաշտոնը։

«Շատ ուրախ եմ «Ուրարտու» վերադարձիս համար: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր ակումբը շարունակի բարգավաճել ու զարգանալ։ Հուսով եմ, որ միասին մենք կհասնենք նոր բարձունքների», - իր տպավորություններով կիսվեց «Ուրարտուի» նորանշանակ գլխավոր տնօրենը։

Ողջունում ենք Գոհար Վարդանյանին հարազատ «Ուրարտուում» և մաղթում հաջող գործունեություն՝ ի շահ ակումբի։