Not Selected

ԳՈՌ ԼՈՒԼՈՒԿՅԱՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ

14/09/2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Ուրարտուն» մրցեց «Ալաշկերտի» հետ։ Այդ խաղում իր նորամուտը նշեց «Ուրարտու»-ի սան Գոռ Լուլուկյանը։ Նա փոխարինեց Ուգոչուկվու Իվուին։ 17-ամյա ֆուտբոլիստի նորամուտի խաղը հաղթական ստացվեց թիմի համար։ «Ուրարտուն» առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ 2-1 հաշվով։

Շնորհավորում ենք Գոռին նորամուտի կապակցությամբ և հաջողություն մաղթում հետագա ելույթներում։