Not Selected

ՀԱՄԼԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

30/05/2022

Մայիսի 31-ից հունիսի 1-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև հունիսի 1-5-ը հավաքը կշարունակի Անի Գրանդ հյուրանոցում, իսկ հունիսի 5-ին կմեկնի Վրաստան։

Հավաքի ընթացքում մեր պատանեկան հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ հունիսի 6-ին և 8-ին մրցելով Վրաստանի Մ-19 տարեկանների հավաքականի հետ։                                

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանն այս առիթով հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստ Համլետ Սարգսյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։