Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

17/07/2021

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջին տուրերի խաղացանկերը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան կմեկնարկի հուլիսի 30-ին, իսկ Առաջին խումբը՝ օգոստոսի 5-ին։

«Ուրարտուն» պայքարի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, սեփական հարկի տակ ընդունելով «Նորավանքին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։ 2-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Սևանին», այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին և կմեկնարկի ժամը 19։00-ին։

Առաջին խմբի առաջնությունում «Ուրարտու-2»-ը կմեկնարկի «Արարատ-Արմենիա-2»-ի հետ արտագնա խաղով, որը կկայանա օգոստոսի 5-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ 2-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-2-ին։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 12-ին և կմեկնարկի 18։30-ին։

Խաղացանկերը շուտով հասանելի կլինեն մեր կայքում: