Not Selected

ՋՈՆԵԼ ԴԵՍԻՐԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԻԹԻԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

17/05/2022

Մայիսի 24-ից հունիսի 3-ը Հայիթիի ազգային հավաքականը Դոմինիկյան Հանրապետությունում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որի շրջանակում կնախապատրաստվի ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի առաջիկա 4 հանդիպումներին։ Այս առիթով ազգային հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն։

Հայիթիի հավաքականը կանցկացնի հետևյալ հանդիպումները.

06/04/2022 - Բերմուդներ - Հայիթի

06/07/2022 - Հայիթի - Մոնսերատ

06/11/2022 - Գայանա - Հայիթի

06/14/2022 - Հայիթի - Գայանա

Հաջողություն ենք մաղթում Ջոնել Դեսիրեին և Հայիթիի հավաքականին առաջիկա հանդիպումներում։