Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ»․ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

05/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում չեմպիոնական մրցավազքը էլ ավելի կատաղի է դառնում։

Առաջնության միանձնյա առաջատար «Ուրարտուն հերթական խաղում ընդունելու է «Նոային»։ Այս թիմերի դիմակայությունները երբեք հեշտ պայքարում չեն անցել, այնպես որ թեժ է լինելու։

Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում մայիսի 8-ին և կմեկնարկի ժամը՝ 19։00-ին։

Ինչպես միշտ, ֆուտբոլային տոնակատարությունը մեր մարզադաշտում ապահովված է լինելու։ Խաղի մեկնարկից 2 ժամ առաջ մարզադաշտի դռները բաց կլինեն երկրպագուների համար, կազմակերպվելու է Fan-Zone՝ տարատեսակ խաղերով, Food Court իր՝ համեղ տեսականիով, իսկ Հայաստանում գործող միակ ֆուտբոլային թանգարանը սպասելու է իր այցելուներին։