Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԸ

30/08/2023

Հարձակվող Նարեկ Գրիգորյանը ռումինական «Ֆարուլ Կոնստանցա» տեղափոխությունից հետո հրաժեշտի խոսք է ասել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին և երկրպագուներին․

«Սիրելի՛ «Ուրարտու», սիրելի՛ երկրպագուներ։ Ցանկանում եմ անկեղծ շնորհակալությունս հայտնել այն ամենի համար, ինչ դուք արել եք։ Իմ մանկության ակումբում՝ «Ուրարտուում» անցկացրած ժամանակն ինձ ավելին է տվել, քան ես կարող եմ ասել։ Շարժվելով կարիերայիս նոր փուլ՝ ցանկանում եմ ասել՝ այն խորհուրդները, հիշողություններն ու արժեքները, որոնք ստացել եմ այստեղ, միշտ կմնան ինձ հետ։

Շնորհակալ եմ անմնացորդ աջակցության և անմոռանալի պահերի համար։ «Ուրարտուն» միշտ կմնա իմ սրտում։ Առա՛ջ, Առյուծներ»։

Նշենք, որ Գրիգորյանը համարվում է «Ուրարտուի» սան, իսկ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։