Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

08/08/2021

«Նորավանքն» էրիկ Պետրոսյանի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասավ.

Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում «Ուրարտուն» և «Նորավանքն» ընկերական հանդիպում անցկացրին։ Թիմերը 35 րոպե տևողությամբ 2 խաղակես անցկացրին։

«Ուրարտուի» կազմում հիմնականում հանդես եկան այն տղաները, որոնք քիչ խաղաժամանակ էին ստացել պաշտոնական խաղերում։ Խաղալու հնարավորություն ստացան նաև «Ուրարտու-2»-ի մի շարք ֆուտբոլիստներ։

Հանդիպման միակ գոլը 16-րդ րոպեին հեղինակեց Էրիկ Պետրոսյանը։

Պատանի ֆուտբոլիստներ Մխիթար Ումրեյանը, Հայկ Ղազարյանը, Արթուր Իսրայելյանն ու Կարեն Դավթյանն առաջին անգամ խաղացին «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։

 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի օգոստոսի 15-ին։ Թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելու է «Արարատին»։ Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։

«ՆՈՐԱՎԱՆՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-0

1-0 Էրիկ Պետրոսյան (16’)

«ՈՒՐԱՐՏՈՒ». 22. Մխիթար Ումրեյան (26. Հայկ Ղազարյան 47'), 36. Խարիտոն Այվազյան, 95. Վարդան Արզոյան, 6. Պիտեր Մուտումոսի, 67. Վադիմ Պարամոնով, 25. Էդգար Գրիգորյան, 28. Ռոբերտ Բաղրամյան (18. Համլետ Սարգսյան 47’), 19. Սերգեյ Մկրտչյան, 20. Գոռ Լուլուկյան, 12 Ջոնել Դեսիրե (9. Արթուր Իսրայելյան 35’), 10. Կարեն Մելքոնյան (15. Կարեն Դավթյան 47’)։

Պահեստայիններ՝ 26. Հայկ Ղազարյան, 18. Համլետ Սարգսյան, 9. Արթուր Իսրայելյան, 15. Կարեն Դավթյան: