Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19/10/2023

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարության միջոցով հայտնել է, որ հրաժարվել է մասնակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նպատակով մեր ակումբի կազմակերպված դրամահավաքին՝ միևնույն ժամանակ ողջունելով այս նախաձեռնությունը:

Բացի դրանից, ՀՀ Կառավարությունը տրամադրել է բանկային հաշվեհամար, որին կատարվել է համապատասխան փոխանցումը: Կից ներկայացնում ենք փոխանցման անդորագիրը:

Հավելենք նաև, որ ավելի վաղ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներից, ինչպես նաև ՀՖՖ-ից, մեր նախաձեռնությանը միացել էր միայն «Նոա» Ֆուտբոլային ակումբը: