Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴԵՅՎԻԴԻ ԲՈՒՅՈՒ

26/08/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբին է միացել բրազիլացի հարձակվող Դեյվիդի Օլիվեյրա դա Սիլվան (Բույու):

18-ամյա ֆուտբոլիստը մեր ակումբ է տեղափոխվել վարձավճարով՝ բրազիլական «Նորոեստե» ֆուտբոլային ակումբից, որը հանդես է գալիս Պաուլիստայի Ա3 առաջնությունում։Այդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Բույուն 7 խաղ է անցկացրել ու 6 գոլի հեղինակ դարձել։

Ողջունում ենք Դեյվիդի Բույուին «Ուրարտուում» և մաղթում հաջող ելույթներ։