Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԴԵՅՎԻԴԻ ԲՈՒՅՈՒ

17/01/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և բրազիլացի հարձակվող Դեյվիդի Բույուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Հավելենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը մեր ակումբ էր տեղափոխվել վարձավճարով՝ բրազիլական «Նորոեստեից»։ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 1 պաշտոնական հանդիպման։

Հաջողություն ենք մաղթում Բույուին հետագա կարիերայում։