Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԻԿՈԼԱՅ ՊՐՈՒԴՆԻԿՈՎ

26/08/2023

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բելառուս հարձակվող Նիկոլայ Պրուդնիկովի հետ։

Պրունիկովը հանդես է եկել Ռուսաստանի առաջին լիգան ներկայացնող «Չերտանովո», «Օրենբուրգ» ակումբներում, ինչպես նաև «Զենիթ-2» թիմում, իսկ ֆուտբոլիստի վերջին ակումբը հունգարական «Մեզոկովեշդն» էր։

Ողջունում ենք Պրուդնիկովին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին։