Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՊԱՎԵԼ ՄՈԳԻԼԵՎԵՑ

04/11/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Պավել Մոգիլևեցը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել ամռանը։

Մոգիլևեցը մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ հասցրեց մասնակցել 11 պաշտոնական հանդիպման։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։