ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԻՏԻՆՅՈ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Վիտինյոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում 24-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Վիտինյոն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020-ի ամռանը «Արարատից»։ Բրազիլացի ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 26 պաշտոնական հանդիպման։