Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈ

26/01/2024

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Յայա Սանոգոն երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։

Յայա Սանոգոն մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման, որտեղ դարձել է 7 գոլի հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Սանոգոն մեր թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։