Not Selected

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

27/11/2021

«Ուրարտուն» պատրաստվում է նոյեմբերի 28-ին կայանալիք Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպմանը, որտեղ մեր տղաները արտագնա խաղում կմրցեն «Փյունիկի» հետ։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18:00-ին։

Հավելենք, որ ընդհանուր խմբում արդեն մարզվում է նաև «Ուրարտուի» պաշտպան Աննան Մենսահը, որը բացակայում էր վնասվածքի պատճառով։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում թիմի մարզման ֆոտոշարքը.